Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

07.12.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, ուժային կառույցների ղեկավարների, զինվորականների, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ հարգանքի տուրք են մատուցել, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում՝ խոսելով օրվա խորհրդի, մարզում առկա հիմնախնդիրների, անօթևանության հարցի մասին նշել է․ «Այսօր բոլորիս համար հիշատակի ու խնկարկման օր է, ինչքան էլ ժամանակ անցնի 88-ի երկրաշարժը բոլորիս հուշերում է և մեզ մնում է անդուլ աշխատանքով առաջ գնալ, մենք պետք է արարենք, ստեղծենք, կառուցենք մեր երկիրն ու մարզը։ Չլուծված հարցեր կան, բայց դրանց լուծման կամք էլ կա։ Եթե խոսենք անօթևանության խնդրի մասին, պետք է նշել, որ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1227 ընտանիքներ կան, նրանցից 1016-ը Գյումրիում են, ունենք նաև դատական կարգով կարգավիճակ ստացած 7 ընտանիքներ, 2-ը Գյումրիից, 5-ը այլ բնակավայրերից։ Այս պահին նախագծա-նախահաշվային աշխատանքներ են իրականացվում Գյումրու Բուլվարային թաղամասում 4 բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով, յուրաքանչյուր շենքն ունենալու է 45 բնակարան, շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ Անտառավան 26 շենքի բնակիչներին ԲԳՎ տրամադրելու մասով, աշխատանքներ են իրականացվում Տիգրան Մեծ 5 ա շենքի ամրացման նպատակով։ Ապամոնտաժվել է 58 տնակ, լիահույս եմ հաջորդ տարի այս գործընթացն առավել ինտենսիվորեն կընթանա»։
Նշենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագ է մատուցվել ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38