Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանդիպել են Գյումրու ժողովրդական գործիքների և Սիմֆոնիկ պետական նվագախմբերի հետ
10.12.2023
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ` խորհրդական Լիլիթ Մուրադյանն ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վաչագան Վարդանյանը նախօրեին աշխատանքային այցով մարզում գտնվող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ հանդիպել են Գյումրու ժողովրդական գործիքների և Սիմֆոնիկ պետական նվագախմբերի հետ։
Երկու նվագախմբերը հանդես են եկել համերգային կարճ ծրագրերով։
Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նվագախմբերի անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներին, արդեն կայացած համերգներին ու առաջիկա անելիքներին։
Մշակութային հաստատությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտում առկա հիմնախնդիրները։