Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի մի շարք պարեկների

12.12.2023

Շիրակի մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում համագործակցությունն ու հասարակական կարգի պահպանմանը միտված ջանքերը,-Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզի ազգաբնակչության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ընթացքում հասարարական կարգի պահպանման, ծառայությունը հավուր պատշաճի իրականացնելու համար՝ այսօր պատվոգրեր է հանձնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի մի շարք պարեկների՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։
«Անչափ գնահատելի է, երբ բազմիցս ականատես ենք եղել, որ պարեկային ծառայությունը ջանք ու եռանդ չի խնայում հասարակական կարգը պահպանելու, բնակչության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու, աշխատանքին պատասխանատու վերաբերմունք դրսևորելու առումով։ Առիթ ունեցել եմ ասելու, կրկնակի ոգևորիչ է, երբ տեսնում ենք, որ պարեկային ծառայությունում ակտիվ են շիրակցի կանայք, դուք նոր մտածողության ներդրողներն եք, համարձակ ու ուժեղ՝ մենք դա գնահատում ենք։ Բոլորիդ բարի ու անվտանգ ծառայություն եմ մաղթում»,- նշել է Շիրակի մարզպետը՝ պատվոգրեր և հուշանվերներ հանձնելիս։
Պարեկային ծառայության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել վերաբերմունքի համար՝ վստահեցնելով, որ գնահատանքի խոսքերն ու պարգևատրումը առավել պարտավոեցնող է, կփորձեն ամեն ինչ անել աշխատանքում չթերանալու և Շիրակի մարզում հասարակական կարգը պահպանելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25