Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

12.12.2023

ՀՀ Շիրակի մարզպետ, Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշմամբ ստեղծված ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը այսօր անցկացրել է Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը։ Քննարկվել են մարզում ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են եզրակացություններ ու առաջարկություններ:
Ամփոփելով նիստը, մարզպետը հույս է հայտնել, որ մարզում զորակոչային առաջադրանքները կկատարվեն ամբողջությամբ, իսկ մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներին հորդորել՝ իրավասությունների սահմաններում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38