Նորություններ
Շիրակի մարզպետը պատվոգրեր է հանձնել մարզում գործունեության ծավալող գործարարների և գյումրեցիների
13.12.2023
Համատեղ աշխատանքով, ըմբռնողականությամբ ու փոխադարձ համագործակցությամբ կկարողանանք ցանկացած մարտահրավերի դեմ կանգնել ու խնդիրների լուծման ուղիներ գտնել,-Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչությանն աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար՝ Շիրակի մարզպետը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել մարզում գործունեության ծավալող գործարարների և գյումրեցիների, որոնց հետ անցած ամիսների ընթացքում մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն աշխատել են՝ ջանք ու եռանդ չխնայելով։
«Շատ կարևոր է, երբ որևէ խնդիր, որևէ հարց լուծելիս կա բոլոր շահագրգիռ, պատասխանատու ու հոգացավ կառույցների ու մարդկանց համագործակցությունը, հենց այդ գործակցության ու միմյանց հետ 24-ժամյա կապի ու քննարկումների արդյունքում ենք կարողացել անել հնարավորը, որ մեր քույրերն ու եղբայրներն օր առաջ ստանան աջակցություն ու նրանց խնդիրները հնարավորինս արագ լուծվեն։ Մենք գնահատում ենք բոլոր կառույցների ու մարդկանց աշխատանքը»,-նշել է Շիրակի մարզպետը։
Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել մարզպետին վերաբերմունքի և աշխատանքը գնահատելու համար՝ վստահեցնելով, որ առավել պարտավորված են զգում ու անհրաժեշտության դեպքում կրկին կհամագործակցեն մարզպետի աշխատակազմի հետ։