Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է առողջապահության նախարարի տեղակալին

13.12.2023


Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզ այցելած առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանին և նախարարության պատասխանատուներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի» իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները:
Շիրակի մարզպետը կարևորել է ծառայության հասանելիությունն ու սպասարկման որակի բարձրացումը։ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հավաստմամբ նոր ծրագրի ներդրման նպատակն ու վերջնարդյունքը պետք է լինի հանրապետության ամբողջ տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպումը:
Անդրադարձ է կատարվել ծառայության իրականացման քարտեզագրմանն ու առավել օպտիմալ աշխատանքներ իրականացնելուն միտված քայլերի հերթականությանը։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20