Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ 375 մլն 478 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին

14.12.2023

 Անի համայնքի Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը նախատեսվել է 100 մլն 237 հազար դրամ։
Արթիկի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում և Շիրակացի փողոցի մայթի կառուցում /լրացուցիչ աշխատանքների համաձայնագիր/ ծրագրին ուղղվել է 2 մլն 751հազար դրամ։
Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման սուբվենցիոն ծրագրի կառավարության համաֆինանսավորման մասը կազմել է 50 մլն 226 հազար դրամ։
Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում ծրագրին /նստարաններ, աղբամաններ/ հատկացվել է 4 մլն 579 հազար դրամ։
Գյումրի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների և սարքավորումների ձեռքբերում /2 խոտհնձիչ, 1 հողը փխրեցնող սարք, 1 աղբատար և 1 բեռնատար մեքենաներ/ սուբվենցիոն ծրագրին նախատեսվել է 58 մլն 561 հազար դրամ։
 Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգմանն ուղղվել է 62 մլն 623 հազար դրամ։
Գյումրի համյայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում /սոց․ բնակարանների վերանորոգում, Ասլամազյան թանգարանի պատշգամբի նորոգում/ սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման հերթական չափաբաժինը կազմել է 12 մլն 497 հազար դրամ։
Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքների երկրորդ փուլի համաֆինանսավորումը կազմել է 35 մլն 451 հազար դրամ։
Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների համա կհատկացվի 21 մլն 40 հազար դրամ։
Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրին նախատեսվել է 27 մլն 51 հազար դրամ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20