Նորություններ
ՀՀ կառավարության որոշմամբ 115 մլն 926 հազար դրամ կուղղվի 4 դպրոցների նորոգման ու ջեռուցման համակարգերի անցկացման համա
14.12.2023
115 մլն 926 հազար դրամ գումարը ՀՀ կառավարության որոշմամբ կուղղվի 4 դպրոցների նորոգման ու ջեռուցման համակարգերի անցկացման համար
36 մլն 846 հազար դրամ գումար հատկացվել է «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի» մասնակի նորոգման համար /տանիք, հատակներ, պատուհաններ/։
33 մլն 296 հազար դրամ նախատեսվել է «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի» ջեռուցման խնդրի լուծմանն ու մասնակի նորոգման աշխատանքներ իրականացնելուն։
24 մլն 929 հազար դրամ կտրամադրվի «Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցին»՝ բակային հետնամասի քարե պարսպի կառուցման նպատակով։
20 մլն 855 հազար դրամ էլ կուղղվի «Լանջիկի միջնակարգ դպրոցի» ջեռուցման համակարգի վերակառուցմանը։