Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այցելել են Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան

16.12.2023

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այսօր այցելել են Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին՝ նկարչի նախաձեռնությամբ, որը գործելու է մինչև 2024 թ. հունվարի վերջ: Ցուցադրված են 12 աշխատանքներ, որոնցում երկու ժանր է գերիշխում՝ պեյզաժը և նատյուրմորտը:
Վարչապետի տիկինն այնուհետև մարզպետի աշխատակազմի պատասխանատւների ուղեկցությամբ եղել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, ծանոթացել Ասլամազյան քույրերի և մի շարք այլ հայտնի ստեղծագործողների աշխատանքներին:
Աշխատակիցների խոսքով Մարիամ Ասլամազյանը շրջագայել է ավելի քան 50 երկրում, ոգեշնչվել ու կտավներ պատկերել: Մարիամ Ասլամազյանին հատկապես գրավել է Հնդկաստանը, որտեղ եղել է 3 անգամ:
Տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, որոնցից հատուկ առանձնացրել է կույրերի համար մշակած ծրագիրը, որով նախատեսում են որոշ կտավներ կույրերի համար շոշափելու միջոցով դարձնել ընթեռնելի: Նպատակ ունեն նաև Ակսել Բակունցի թանգարանի հետ գործակցել` Սյունիքի թեմայով նկարները ցուցադրել Գորիսում, ապա կտավների հետ Գյումրի բերել Մարիամ Ասլամազյանի և Ակսել Բակունցի նամակագրությունը, հետագայում դրանք նաև թվայնացնել: Աննա Հակոբյանը բարձր է գնահատել գաղափարները և հույս հայտնել, որ բոլորը առաջիկա տարում կիրականանան:
Վարչապետի տիկինը ներկա է գտնվել նաև «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի համերգին: Այն անցկացվել է Գյումրու կամերային երաժշտության դահլիճում, որը բացվել է 2023-ի մարտին: Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը, որին էլ նվիրված է «Դեղձանիկ» համույթի համերգը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20