Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

20.12.2023

 Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ։
Մեր պետության կայացման անցած դժվար ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում անքննելիորեն մեծ է Ազգային անվտանգության մարմինների դերն ու աշխատանքը։
Անվտանգության պահապանի կոչմանը հավատարիմ մնալով՝ շարունակում եք պատվով կատարել այդ վեհ առաքելությունը՝ զօր ու գիշեր աշխատելով ներքին և արտաքին անվտանգության ապահովման համար։
Չնայած այն ամենին, որ համակարգի առջև ծառացած խնդիրները ժամանակակից աշխարհում արագ փոփոխվում են, ի հայտ են գալիս նոր վտանգներ, որոնք հաղթահարելու համար պահանջվում է ամենօրյա կատարելագործում, սակայն այստեղ ևս արվում է հնարավորը արդի պահանջներին համապատասխան ծառայություն կազմակերպելու և բարդ ու պատասխանատու աշխատանքը իրականացնելու նպատակով։
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներին և վետերաններին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած օպերատիվ և արհեստավարժ աշխատանքի, նվիրումի համար։
Եվս մեկ անգամ շնորհավորելով օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ առողջություն, նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու վեհ գործի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38