Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

20.12.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների, մասնավորապես, 2024 թվական տեղափոխված և 2024 թվականի համար ներկայացված հայտերը։
Զեկուցվել է, որ սուբվենցիոն 14 ծրագրերի շինաշխատանքները 2023-ից կտեղափոխվեն 2024 թվական, մնացած ծրագրերն ավարտվել են կամ ավարտական փուլում են։ 2024-ի համար ներկայացված ծրագրերի թիվն հասել է 34-ի՝ 148 ենթածրագրով, շուրջ 8,2 մլրդ դրամի չափով, գումարի 51 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։
«Սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացը մեր անմիջական ուշադրության կենտրոնում է, ցանկացած շինարարական աշխատանք, որ իրականցվում է մարզում, խոսքս այս պահին սուբվենցիոն ծրագրերի մասին է, պետք է իրականացվեն առանց թերացումների, բայց նաև պետք է անել հնարավորը դրանք առանց հիմնավորումների չձգձգելու և ժամկետների մեջ տեղավորվելու համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Խոսելով համայնքների 2023 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և բյուջետային գործընթացների կատարման մասին՝ Մուշեղ Մուրադյանը համայնքների ղեկավարներին հորդորել է լինել առավել հետևողական «Դեկտեմբերի 15-ի դրությամբ մեր համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշը 90,5 տոկոս է, սա գոհացուցիչ տվյալ չէ մեզ համար, ընդամենը մի քանի օր է մնացել, վստահ եմ, եթե համատեղենք ջանքերս, ապա կկարողանանք ցուցանիշների դրական տեղաշարժ արձանագրել։ Բազմիցս նշել եմ, որ սեփական եկամուտների հավաքագրումը համայքների խնդիրների լուծման կարևոր նախապայման է, բոլորիդ հորդորում եմ կենտրոնացնել ջանքերն ու մնացած այս մի քանի օրը լծվել աշխատանքի»։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ԼՂՀ-ից տեղահանված անձանց հիմնահարցերին, համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20