Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2023 թվականի Շիրակի մարզի 10 լավագույն մարզիկները

20.12.2023

 ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են օլիմպիական մարզաձևերից ու սամբո ըմբշամարտից՝ «Մրցաշրջան-2023» թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և գիմնազիադայում ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած շիրակցի մարզիկների մրցելույթների արդյունքները /47 միջոցառում, 142 մասնակից, նվաճած 91 մեդալ՝ 31 ոսկի, 30 արծաթ, 30 բրոնզ/ և դրանց հիման վրա որոշվել են Շիրակի մարզի 2023 թվականի 10 լավագույն մարզիկները։
1․ Արթուր Ալեքսանյան- հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի փոխչեմպիոն և
Եվրոպայի չեմպիոն
2․ Վարազդատ Լալայան- ծանրամարտ, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն,
3․ Գարիկ Կարապետյան- ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն,
աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն,
4․ Սամվել Գասպարյան- ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն,
5․ Հովհաննես Բաչկով- բռնցքամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
6․ Արա Աղանյան, ծանրամարտ, Եվրոպայի փոխչեմպիոն,
7․ Ռաֆիկ Հարությունյան- ծանրամարտ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր,
Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն,
8․ Մանվել Խնձրցյան- ազատ ոճի ըմբշամարտ, աշխարհի մինչև 23 տարեկանների
փոխչեմպիոն,
9․ Երվանդ Մկրտչյան- աթլետիկա, համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր,
10․ Ռուդոլֆ Գարբոյան- բռնցքամարտ, Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր,
Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոն

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52