Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Շիրակի մարզպետի տեղակալների մոտ
22.12.2023
Հաստատված կարգի համաձայն, Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի մոտ ամեն շաբաթ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։
Մեկ ամսվա ընթացքում ընդունելությունների ժամանակ քաղաքացիները մարզպետի տեղակալներին դիմել են դրամական աջակցության, զբաղվածության ապահովման, առողջական, կրթական, բնակարանային, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անձնական բնույթի հարցերով։
Մարզպետի տեղակալները ոլորտային պատասխանատուների հետ քննարկել են ընդունելության եկած քաղաքացիների բարձրացրած հարցերը, որոշ հարցեր տեղում լուծում են ստացել, տրվել է մասնագիտական խորհրդատվություն, մի շարք հարցեր։