Նորություններ
Շիրակի մարզի սահմանամերձ բնակավայրերի 100 երեխաներ հրավիրվել են «Երևան պարկ»
24.12.2023
Շիրակի մարզի սահմանամերձ բնակավայրերի 100 երեխաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ին հրավիրվել են «Երևան պարկ», հրավերքին մասնակցել է սահմանամերձ բնակավայրեր ունեցող 8 մարզի շուրջ 1100 երեխա։
Ամենասպասված ու հեքիաթային տոնի` Ամանորի շունչը այգում անսպառ է եղել: Երեխաները մի քանի ժամ իրենց զգացել են սիրելի մուլտֆիլմերի ու հեքիաթների մի մասը:
Խաղասրահներ, ատրակցիոններ, երգ ու պար, հյուրասիրություն. երեխաների օրը դարձել է իրական տոն:
Միջոցառմանը մասնակցել են 8 մարզի բոլոր սահմանամերձ բնակավայրերի 7-րդ դասարանի երեխաները:
Տոնական օրը երեխաների համար կազմակերպվել է ՀՀ վարչապետի ֆոնդի միջոցներով: