Նորություններ
2023 թվականին Շիրակի մարզի Արթիկ համայնքում իրականացված սուբցենցիոն ծրագրեր
26.12.2023
2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի ,#Արթիկ համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել/իրականացվում են 602․9 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 64,4 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է
Մասնավորապես՝
Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում (75% ՀՀ կառավարության և 25% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին)։
200 երեխաների համար հնարավորություն է ստեղծվել «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հաճախելու մանկապարտեզ։
Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (45% ՀՀ կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին)։
3050 շահառու օգտվել են «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում» սուբվենցիոն ծրագրից, որի շրջանակներում հիմնանորոգվել է 21 բազմաբնակարան շենքերի 8495 քմ մակերեսով տանիք։
Արթիկ համայնքի Լեռնակերտ, Գեղանիստ, Հոռոմ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ և Հայրենյաց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։
266 տնային տնտեսություն ուղղակի շահառուներ են հանդիսանում «Բնակավայրերի գազաֆիկացում» սուբվենցիոն ծրագրից, որի շրջանակներում կառուցվել է 9,9 կմ բնական գազի ներքին ցանց։
2023 թվականի ընթացքում ավարտվել են Արթիկ համայնքի 2022թ․ հավանության արժանացած հետևյալ ծրագրերը․
Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում 174․9 մլն դրամ արժեքով (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ)։
«Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, սալարկմամբ, խճապատմամբ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սալապատվել է 4,6 կմ երկարությամբ ճանապարհ։
Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում և Շիրակացի փողոցի մայթի կառուցում 116․3 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
«Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 1273 մ երկարությամբ ճանապարհ։
Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Արևշատ, Հովտաշեն, Տուֆաշեն և Գետափ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում 71.2 մլն դրամ արժեքով (55% ՀՀ կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ)։
«Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 10 բնակավայրերում տեղադրվել է 350 հենասյուն՝ լեդ լուսատուներով, 12,2 կմ երկարությամբ։
Արթիկ բնակավայրի թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում 69․9 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում 111.8 մլն դրամ արժեքով (65% ՀՀ կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ)։
683 տնային տնտեսություն օգտվել են «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 2,8 կմ ոռոգման ցանց, ոռոգվող տարածքը 65 հա է։
2024 թվականի ընթացքում ավարտվելու են 2021-2022թթ․ հավանության արժանացած Արթիկ համայնքի հետևյալ ծրագրերը․
Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում՝ ասֆալտապատման միջոցով 254.5 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքի մշակույթի տան հիմնանորոգում 165․6 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
«Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է 624 քմ մակերեսով մշակութային տունը։