Նորություններ
2023 թվականին Շիրակի մարզի Անի համայնքում իրականացված սուբցենցիոն ծրագրեր
27.12.2023
2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքում, ըստ գնահարցման, մատակարարվել/մատակարարվում են 104․4 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 60 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։
Մասնավորապես՝
Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ, տեխնիկայի մի մասը կմատակարարվի 2024 թվականի ընթացքում)։
«Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է մեկ բերվել էքսկավատոր բեռնիչ։
2023 թվականի ընթացքում ավարտվել են Անի համայնքի 2022թ․ հավանության արժանացած հետևյալ ծրագրերը․
Անի համայնքի Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում 154․2 մլն դրամ արժեքով (65% ՀՀ կառավարության, 15% համայնքի և 20% այլ ներդրողների համաֆինանսավորմամբ)։
953 շահառուներ օգտվելու են «Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 11,3 կմ խմելու ջրագիծ։
2024 թվականի ընթացքում նախատեսվում են ավարտել 2022թ․ հավանության արժանացած Անի համայնքի հետևյալ ծրագրերը․
Անի համայնքի սահմանամերձ Աղին և Սարակապ բն․ խմելու ջրի համար խորքային հորի հորատում և պոմպի տեղադրում 76 մլն դրամ արժեքով (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)։
1172 շահառուներ օգտվելու են «Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 2,2 կմ խմելու ջրագիծ։
Անի համայնքի Շիրակավան բնակավայրի տնամերձ հողամասերի ոռոգման փակ համակարգի կառուցում 128․3 մլն դրամ արժեքով (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)։
215 տնտեսություն օգտվելու են «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 4,57 կմ ոռոգման ցանց, ոռոգվող տարածք 59,4 հա։
Անի համայնքի Բագրավան բնակավայրի մանկապարտեզի շենքի նորոգում 137․6 մլն դրամ արժեքով (80% ՀՀ կառավարության և 20% համայնքի համաֆինանսավորմամբ)։
60 երեխաների համար հնարավորություն է ստեղծվելու «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջան։