Նորություններ
Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների 2023 թվականի վերջին ընդունելությունը
29.12.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների 2023 թվականի վերջին ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքի տեղավորման, սոցիալական աջակցության, բնակարանային, առողջապահական և անձնական մի շարք հարցերով։
Մուշեղ Մուրադյանը քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ, առաջարկվել՝ համարժեք լուծումներ գտնելու տարբերակներ։ Քաղաքացիներին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու և խնդիրներին լուծում տալու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները մի շարք հարցեր և ներկայացված դիմումները կուսումնասիրեն տոնական օրերից անմիջապես հետո։
2023 թվականի ընթացքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն անցկացրել է քաղաքացիների 37 ընդունելություն, որին մասնակցել է 202 բնակիչ։
Քաղաքացիների հետ հանդիպումները կրել են առօրյա բնույթ, անցած տարում մարզպետը ամենօրյա աշխատանքային ռեժիմով ընդունել է 1000-ից ավելի քաղաքացիների։