Նորություններ
2022թ․ հավանության արժանացած ծրագրեր, որոնք ավարտվել են 2023 թվականի
30.12.2023
2022թ․ հավանության արժանացած ծրագրեր, որոնք ավարտվել են 2023 թվականին
Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում՝ 823․3 մլն դրամ (50% ՀՀ կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ և 20% այլ ներդրողներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)։
Ծրագրի արդյունք՝ 700 շահառու օգտվել է «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում» սուբվենցիոն ծրագրից, որի շրջանակներում հիմնանորոգվել է 3 բազմաբնակարան շենքերի 16389 քմ մակերեսով տանիք։
Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում` 2 մլրդ 5 մլն 700 հազար դրամ (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 8185 մ երկարությամբ ճանապարհ։
Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում` 151 մլն դրամ (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ «Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 3 միավոր տեխնիկա ( 1 ջրցան, 1 ձնամաքրիչ և 1 ամբարձիչ)։
Գյումրի համյայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում` 85 մլն դրամ (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ «Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է 11 սոցիալական բնակարաններ, Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտե պատշգամբը, Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը և տանիքը, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 1564 քմ։
Գյումրի համայնքի 10 մանկապարտեզների վերանորոգում` 126.9 մլն դրամ (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ 130 երեխաների համար հնարավորություն է ստեղծվել «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հաճախելու բարեկարգված մանկապարտեզ։
2024 թվականի ընթացքում ավարտվելու են Գյումրի համայնքի 2022թ․ հավանության արժանացած հետևյալ ծրագրերը
2023թ․ հավանության արժանացած ծրագրեր, որոնք ավարտվել են
Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում` 130 մլն դրամ (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ «Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 4 միավոր տեխնիկա աղբատար մեքենա, կողավոր մեքենա, խոտհնձիչ և հողը փխրեցնող սարք)։
Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում՝ 10․1 մլն դրամ (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք ՝ «Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 200 գույք (նստարան և աղբաման)։
Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում՝ 2 մլրդ 137 մլն 900 հազար դրամ սուբվենցիոն ծրագրից 27-ը ավարտվել են, երկու փողոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 7951 մ երկարությամբ ճանապարհ։