Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախատոնական անակնկալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին

30.12.2023

Նախատոնական անակնկալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին
Մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին ու ցանկացած խնդրի լուծման համար կանենք հնարավորը,-Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ այցելել է Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք ընտանիքների, անհրաժեշտ պարագաների ու նվերներ փոխանցելուց զատ, մարզպետը նրանց շնորհավորել է գալիք տոների առթիվ` մաղթելով խաղաղություն ու հաջողություններ։
Ես գիտեմ, որ հեշտ չէ ձեզ համար, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք, ՀՀ կառավարությունն անում է հնարավորը օր առաջ ձեր խնդիրներին` կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերով լուծում տալու համար",-նշել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետը շրջել, զրուցել ու լսել է նրանց պատմություններն ու մտահոգությունները, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը, պատասխանել հետաքրքրող հարցերին։
Ջերմ ու անմիջական մթնոլորտում նախատոնական բարեմաղթանքներ են հնչել, քննարկվել են առաջիկա անելիքները։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55