Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

31.12.2023

  Սիրելի՛ շիրակցիներ,
Հարգելի՜ հայրենակիցներ,
Շուտով 2023 թվականը կդառնա մեր տարեգրության անցած էջերից մեկը՝ մեզանից յուրաքանչյուրի կյանքում բացելով մի նոր շրջափուլ:
Նոր տարին տիեզերական մի շեմ է, որից այն կողմ թողնում ենք ցանկացած ձախողում և անհաջողություն, քայլում դեպի երազանքների և սպասելիքների իրականացում։
Ամանորի մասին պատկերացումները, հրաշքին սպասելը մեզ ուղեկցում են մանկական տարիներից մինչև այն ժամանակ, երբ գիտակցում ենք, որ երազանքի կատարումը բացառապես մեր անելիքն է։ Ցանկալի է՝ այն լինի հստակ և իրագործելի։
Տարվա ավարտը նախանշում է նաև արված աշխատանքների ամփոփում և ձեռքբերումների գնահատում, անելիքների ուրվագծում։
2023-ը շինարարական նախաձեռնությունների՝ ճանապարհաշինական, կրթական, մարզական, մշակութային հաստատությունների կառուցման, նորոգման, սուբվենցիոն տարատեսակ փաթեթների իրականացման տարի էր, ՀՀ կառավարության ներդրումային բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել, ընթացքի մեջ են սոցիալական, բնապահպանական, զբոսաշրջության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր։
Աչալուրջ, հաշվետվողական և հետևողական աշխատանք` այս սկզբունքով ենք առաջնորդվել 2023 թվականին։ Նույն կերպ շարունակելու ենք նաև գալիք տարում։ Անկախ նրանից պետական, հանրային ինչ պաշտոն ենք զբաղեցնում՝ պարտավոր ենք աշխատել մեր քաղաքացու համար։ Հայրենիքի համար ամենաթանկը չխնայած մեր հերոսների հիշատակն այդ կերպ բարձ կպահենք։
Մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև։
Սիրելի՛ շիրակցիներ, թող գալիք 2024 թվականը Ձեր կյանքում նշանավորվի բաղձալի ցանկությունների իրականացմամբ, լինի կայունության ու զարգացման տարի։ Ընտանեկան օջախի ջերմությունն ու մեր հայրենիքի անամպ երկինքը տարին բոլոր ուղեկցի Ձեզ։
Ցանկանում եմ քաջառողջություն, ընտանեկան անափ երջանկություն և հավատ վաղվա օրվա նկատմամբ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36