Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամանորի գիշերը զինվորների հետ

01.01.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, զորահավաքային պատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանի, բաժնի աշխատակիցների հետ այցելել է N զորամաս, հրամանատարի` գնդապետ Վարդան Հարությունյանի, ուղեկցությամբ մարզպետը շրջել է զորամասում, ծանոթացել պայմաններին, որից հետո Ամանորը դիմավորել է զինծառայողների հետ` նրանց հետ ճաշել ու մաղթել խաղաղ երկինք, անփորձանք ծառայություն ու բարի տունդարձ։
Մենք ձեզանով հպարտ ենք ու ձեզանով ենք ամուր, ձեր կամքն ու անսասան կեցվածքը, ձեր զորեղությունն ու անվախությունն են մեզ պաշտպանում, թող հայոց երկինքը խաղաղ լինի, ձեզ բարի ծառայություն, անփորձանք տուն դառնաք։ Այսօր չպետք է նաև մոռանանք հանուն հայրենիքի կյանքը չխնայած մեր հերոս զավակներին, փառք ու խոնարհում նրանց հիշատակի առջև։ Նրանց անգնահատելի զոհաբերության շնորհիվ ենք մենք այժմ ապրում ու շարունակում արարել,- նշել է մարզպետը։
Շիրակի մարզպետն այնուհետև հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի ընկած հերոսների հուշակոթողին և մոմ վառել զորամասի մատուռում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36