Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԹԻՎ

08.01.2024

 Սիրելի նորակոչիկներ, այսօրվանից մեկնարկում է ձմեռային զորակոչն ու դուք գնում եք փոխարինելու մեր հայրենիքի զինված ուժերում պարտքը կատարած ձեր ավագ ընկերներին։
Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար մի փորձություն է, որը նոր բացահայտումներին ընդառաջ գնալու կարողություն, ինչու ոչ՝ նաև դժվարությունների հաղթահարում է պահանջում։ Բայց միևնույն ժամանակ հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր է։
Ձեզանից է այսուհետ կախված մեր հայրենիքի ու մեր սահմանների պաշտպանությունն ու ընտանիքների խաղաղությունը։
Երբեք մի կորցրեք զգոնությունն ու սթափությունը, միշտ եղեք ձեր ծառայակից ընկերների կողքին։
Տոկունություն, կամք եմ մաղթում ձեզ, իսկ մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին՝ համբերություն։
Թող խաղաղություն լինի մեր երկրում ու խաղաղ պայմաններում մեր զինվորները կարողանան իրենց պարտքը տալ հայրենիքին և վերադառնալ հայրենի օջախներ:
Խաղաղ, անվտանգ ու անփորձանք ծառայություն ձեզ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55