Նորություններ
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն այցելել են «Գեղանիստի միջնակարգ դպրոց»
09.01.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն այցելել են մարզի վթարային դպրոցների ցանկում ընդգրկված «Գեղանիստի միջնակարգ դպրոց»՝ դիտարկելու դպրոցական շենքի տեխնիկական վիճակն ու առկա խնդիրները։
Դպրոցը կառուցվել է 1988 թվականին՝ երրորդ սեյսմիկ գոտում։ Երկհարկանի կառույցը 1988-ի երկրաշարժից և երկարատև շահագործումից խիստ տուժել է՝ նկուղի պատերի որոշ հատվածներ քայքայված են, պատերի հավաքովի մասերը տեղաշարժված են, միջնապատերի վրա կան թեք և անկանոն ճաքեր։
Պատասխանատուներն ակնադիտական ուսումնասիրություններ են կատարել՝ դպրոցի վերականգնման և ուժեղացման անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների նոր փաթեթի հավաքագրման նպատակով։