Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շրջայցեր մարզպետի աշխատակազմի ենթակայության բուժհաստատություններում

09.01.2024

 Ընթացիկ աշխատանքային, կարգապահական խնդիրների դիտարկման, 2024-ի անելիքների հստակեցման, նոր ծրագրերի նախանշման նպատակով՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն ու աշխատակազմի պատասխանատուները շրջայցեր են իրականացնում մարզպետի աշխատակազմի ենթակայության բուժհաստատություններում։
Այցելություններ են եղել Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաներ։ 16 հազար ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի» շենքային պայմանները վատ վիճակում են, հիմնանորոգման կարիք ունի նաև 27000 ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան», որի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին:
Երկու շենքերի վերակառուցման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ շենքերի ուժեղացման, վերականգնման նպատակով։
Պատասխանատուները եղել են նաև «Է․ Մատտեի անվան պոլիկլինիկայում», «Բեռլին պոլիկլինիկայում» և «Վ․ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնում»։ Պատասխանատուները շրջել են առողջության առաջնային պահպանման հաստատություններում, դիտարկել բացթղումներն ու նախանշել անելիքները՝ կարևորելով ազգաբնակչության սպասարկման և մատուցած ծառայությունների որակի բարձրացումն ու աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև պոլիկլինիկաների աշխատանքի օպերատիվությունն ու պատասխանատվությունը։
Շրջայցի շրջանակներում այցելություն է եղել նաև «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն», որտեղ ևս դիտարկվել են շենքային պայմանները, կատարված և ընթքացքի մեջ գտնվող հարդարման աշխատանքները և առկա խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20