Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկում տրվել է 2024 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը

10.01.2024

 Արթիկում այսօր տրվել է 2024 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը:
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ տեր Նարեկ Վարդապետ Ավագյանը, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ:
Մարզպետը բարի երթ, խաղաղ, անվտանգ ու անփորձանք ծառայություն է մաղթել բանակ մեկնող երիտասարդներին. «Սիրելի նորակոչիկներ, դուք գնում եք փոխարինելու մեր հայրենիքի զինված ուժերում պարտքը կատարած ձեր ավագ ընկերներին։ Միշտ հիշեք՝ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար մի փորձություն է, բայց միևնույն ժամանակ հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր է։ Գիտակցեք, որ հայ զինվոր լինելը Հայաստանի զինված ուժերում ծառայելը մեծ պատիվ է։ Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն անցի առանց փորձությունների ու առողջ վերադառնաք ձեր օջախները, մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին՝ համբերություն։ Ձեզ բարի երթ»։
Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար ընկած հերոսների հուշահամալիրի առջև:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46