Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շրջայցերը Մարզպետի աշխատակազմի ենթակայության բուժհաստատություններ շարունակվում են

11.01.2024

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի ու աշխատակազմի պատասխանատուների շրջայցերը աշխատակազմի ենթակայության բուժհաստատություններ շարունակվում են։
Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ պատասխանատուներն այցելում են պոլիկլինիկաներ՝ ընթացիկ աշխատանքային, կարգապահական խնդիրները քննարկելու, դրանց լուծմանը միտված քայլեր ձեռնարկելու նպատակով։
Այցելություն է եղել «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա», որն իրականացնում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ` ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների կողմից: Նեղ մասնագիտական ծառայություններից գործում են վիրաբուժավնասվածքաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ներզատաբանական, նյարդաբանական, սրտաբանական, ուրոլոգիական, ֆթիզիատրիկ, մաշկավեներաբանական, ստոմատոլոգիական, ինֆեկցիոն և դեռահասների կաբինետները: Պոլիկլինիկան սպասարում է 26123 բնակչի։
«Մայիսյանի բժշկական ամբուլատորիան» սպասարկում է Մայիսյան, Քեթի, Փոքրաշեն, Հովունի և Հացիկ բնակավայրերի 3815 բնակչի, որտեղ ևս եղել են մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները։ Այցելություն է եղել նաև Ջաջուռի, Մարմաշենի և Ազատանի բժշկական ամբուլատորիաներ։
Պատասխանատուները առողջության առաջնային պահպանման հաստատություններում դիտարկել են ընթացիկ ծրագրերն ու իրականացված աշխատանքները, անդրադարձել բացթողումներին՝ փոխանցելով Շիրակի մարզպետի հանձնարարականը՝ աշխատանքում լինել պարտաճանաչ, ամեն ինչ անել բնակչության սպասարկման որակը բարելավելու, ծառայություններն առանց թերացումների մատուցելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20