Նորություններ
Շիրակցի նորակոչիկների նոր խումբն մեկնել է ծառայության
14.01.2024
Շիրակցի նորակոչիկների նոր խումբն այսօր մեկնել է ծառայության
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Զ և ԶՀԾ Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող, փոխգնդապետ Իշխան Գրիգորյանի,
ծնողների, հարազատների հետ ներկա է գտնվել հայոց բանակ ճանապարհելու արարողությանը:
Նորակոչիկներին ողջունելով` Շիրակի մարզպետը նրանց մաղթել է անվտանգ և խաղաղ ծառայություն:
«Սիրելի նորակոչիկներ, այսուհետ բոլորիդ կյանքում թևակոխում է մի նոր շրջափուլ, որը տարբերվում է ձեր կյանքի բնականոն ընթացքից։
Գիտակցեք, որ հայենիքը մեկն է, որը մոր նման անփոխարինելի է, գիտակցեք, որ պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունը, արիությունն ու հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վեհ գիտակցումով առաջնորդվեք ծառայության ողջ ընթացքում։ Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն անխոչընդոտ անցի ու առողջ վերադառնաք ձեր օջախները։
Ձեր ծնողներին ու հարազատներին էլ մաղթում եմ՝ հպարտության զգացումին միախառնվեն ուժը, կորովն ու համբերությունը։
Թող խաղաղություն լինի մեր երկրում։ Բարի երթ եմ մաղթում բոլորիդ»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։