Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է մի շարք բնակավայրերում

16.01.2024

 Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն Աննա Մարտիկյանի գլխավորությամբ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ շրջայցի շրջանակներում եղել է մի շարք բնակավայրերում՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը։ Պատասխանատուներն այցելել են Կառնուտ, որտեղ 2 փուլով կառուցվել է մանկապարտեզի շենքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 272 մլն 967 հազար դրամ, կառավարությունը համաֆինանսավորել է գումարի 70 տոկոսը, համայնքը 30 տոկոսն է հատկացնելու։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ։
Տիպային մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ևս մեկ ծրագրի ընթացքին հետևելու նպատակով՝ աշխատանքային խումբն այցելել է Ախուրյանի Բայանդուր բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ։ Շինարարի ուղեկցությամբ շրջել են շենքում, հետևել աշխատանքների ընթացքին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 915 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 80 տոկոս։ Մանկապարտեզը նախատեսված է մինչև 50 երեխայի համար։
Պատասխանատուներին մարզպետի տեղակալը հորդորել է մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները և ապահովել դրանց անխափան ընթացքը։
Դիտարկվել է նաև «Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի վերակառուցումը մանկապարտեզի» սուբվենցիոն ծրագրի ընթացքը, որի ընդհանուր արժեքը կազմում է 102 մլն 118 հազար դրամ, պետության ֆինանսավորման չափաբաժինը 70 տոկոս է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15