Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյան համայնքից զինծառայության են մեկնել նորակոչիկները

16.01.2024

 Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի պատասխանատուների հետ մասնակցել են մարզի Ախուրյան համայնքից զինծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը։
Շիրակի մարզպետի անունից ծառայության մեկնող տղաներին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը բարի, խաղաղ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ է մաղթել՝ կոչ անելով չընկրկել խոչընդոտների առջև, քանզի հայրենիքին ծառայելը վեհ ու պատվաբեր առաքելություն է յուրաքանչյուր տղամարդու համար։
Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար ընկած հերոսների հուշահամալիրի առջև:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20