Նորություններ
Շրջայցերը մարզպետի աշխատակազմի ենթակայության բուժհաստատություններ շարունակվում են
18.01.2024
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ շարունակում է շրջայցերը բուժհաստատություններ՝ դիտարկելու բժշկական ծառայությունների մատուցման որակը, սպասարկման արդյունավետությունը, առողջության առաջնային պահպանման օղակների արագ արձագանքման հնարավորություններն ու պատրաստվածությունը՝ նպատակ ունենալով անել հնարավորը մարզում բուժսպասարկման որակի բարձրացման, քաղաքացիներից ստացված դժգոհություններին լուծում տալու համար։
Պատասխանատուները եղել են «Ամասիայի առողջության կենտրոնում», որը սպասարկում է համայնքի բնակավայրերի 5779 բնակչի, այնուհետև այցելություն է եղել «Ախուրյանի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկա և բժշկական կենտրոն, որը սպասարկում է Ախուրյանի տարածաշրջանի 8360 մեծահասակ ազգաբնակչության: Բժշկական օգնություն իրականացնում է յոթ բուժամանկաբարձական կետերում, դպրոցներում և սպասարկում է 1597 աշակերտների: Ախուրյանի ԲԿ-ն իրականացնում է 35481 ազգաբնակչության դիսպանսեր` հոգենյարդաբանական, հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական բժշկական օգնություն, ինչպես նաև` դիսպանսեր ծառայությունների լաբորատոր գործիքային հետազոտություն։
Դիտարկվել է նաև «Ախուրիկի բժշկական ամբուլատորիան», որը սպասարկում է Ախուրիկի, Ոսկեհասկի, Առափիի, Հայկավանի, Ղարիբջանյանի, Գետքի, Երազգավորսի, Բայանդուրի 7637 բնակչի։
Այնուհետև այցելություն է եղել Աղինի, Մարալիկի, Սառնաղբյուրի առողջության կենտրոններ։
Բոլոր հաստատություններում պատասխանատուներն ուսումնասիրել են ինչպես փաստաթղթային, այնպես էլ բուժսպասարկմանն առնչվող անելիքները, տրվել են հանձնարարականներ՝ արձանագրված բացթողումներն անհապաղ վերացնելու նպատակով։