Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը «Հանրապետական շտապօգնության ծառայության» ղեկավարին է ներկայացրել Շիրակի մարզային կայանի աշխատակիցներին

18.01.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայանի աշխատակիցներին են ներկայացրել «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին։
«Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022- 2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն «Գյումրու շտապ բուժական օգնության կայանը» հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը և ծրագրի շրջանակներում Գյումրու շտապ բուժական օգնության կայանն առաջինն է վերակազմավորվել։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է Սահակ Հակոբյանին և մաղթել աշխատանքային ձեռքբերումներ․ «ՀՀ կառավարությունը առողջապահության բնագավառում իրականացնում է լուրջ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակներում էլ տեղի ունեցան այս փոփոխությունները՝ շտապ օգնության ծառայության արագ արձագանքման, հանրապետության ամբողջ տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպման նպատակով։ Պարոն Հակոբյանը բազմափորձ բժիշկ է, վստահ եմ՝ ջանք ու եռանդ չի խնայելու շտապ օգնության ծառայության արդիականացման և ողջ հանրապետությունում ծառայության որակի բարձրացման համար։ Իսկ Կարեն Թորոսյանին մինչ այս փոփոխությունները, պատասխանատու աշխատանքում նշանակել էի՝ հավատացած լինելով, որ բանիմաց է և շատ լավ է պատկերացնում գործի նրբություններն ու վստահաբար կանի հնարավորը թերացումները բացառելու համար։ Հաջողություններ ու բարի աշխատանք եմ մաղթում ձեզ՝ ի շահ ՀՀ և Շիրակի մարզի ազգաբնակչության»։
Այնուհետև Սահակ Հակոբյանը ծանոթացել է Շիրակի մարզային կայանի աշխատակազմին, շրջել կառույցում, խոսել առաջիկա անելիքներից ու նախանշված ծրագրերից։
Նշենք, որ Հայաստանում հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը կամփոփվի 2024 թվականին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15