Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անի համայնքից զինծառայության է մեկնել նորակոչիկների նոր խումբ

18.01.2024

 Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը և Ալբերտ Այվազյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի պատասխանատուների հետ մասնակցել են Անի համայնքից զինծառայության մեկնող նորակոչիկների նոր խմբին ճանապարհելու արարողությանը։
Հայրենիքին պարտքը կատարելու մեկնող երիտասարդներին Շիրակի մարզպետի անունից Աննա Մարտիկյանն անփորձանք ծառայություն և բարի վերադարձ է մաղթել, նշել, որ Հայաստանի զինված ուժերում ծառայելը մեծ պատիվ է, հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր առաքելություն է։
Տղաներին օրհնությունն են հղել հոգևոր հովիվները։
Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար ընկած հերոսների հուշահամալիրի առջև:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:47:59