Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները շարունակում են այցելել աշխատակազմի ենթակայության բուժհաստատություններ

19.01.2024

 Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն ու աշխատակազմի պատասխանատուները շարունակում են այցելել աշխատակազմի ենթակայության բուժհաստատություններ։
Հերթական շրջայցի առաջին կանգառը «Պեմզաշենի առողջության կենտրոնում» է եղել, որը սպասարկում է Պեմզաշեն, Լեռնակերտ, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի 5147 քաղաքացու, այնուհետև դիտարկվել է «Արթիկի բժշկական կենտրոնը», որն ունի 7 նեղ մասնագիտական կաբինետներ` քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, սրտաբանական, վիրաբուժական, ակնաբուժական, ինֆեկցիոն, էնդոկրինոլոգիական և 4 դիսպանսեր կաբինետներ` հոգեբուժական, մաշկավեներաբանական, ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային:
Այնուհետև այցելություն է եղել «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», որն իրականացնում է տարածաշրջանի ծննդատնային և մանկական հիվանդությունների հիվանդանոցային բուժօգնությունը և ամբուլատոր՝ կանանց կոնսուլտացիայի գործունեությունը։ Դիտարկվել են նաև Մեծ Մանթաշի, Փանիկի և Հոռոմի բժշկական ամբուլատորիաները։
Բոլոր բուժհաստատություններում պատասխանատուները քննարկել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը՝ կարևորելով բուժսպասարկման որակի ապահովումն ու թերացումների բացառումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20