Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
28.01.2024
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հարգարժան սպաներ,
Սիրելի՛ զինվորներ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ:
Բանակը մեր երկրի սահմանների, անկախ պետականության հուսալի պաշտպանն է, ժողովրդի խաղաղ և անվտանգ կենսագործունեության ապահովողը, ինչպես նաև երկրի առաջընթացի կարևորագույն բաղադրիչը։
Մեզ բաժին հասած դժվարություններին, մարտահրավերներին ու թշնամուն դեմ հանդիման շարժվելով՝ Հայաստանի զինված ուժերը ոչ մի վայրկյան չի կորցրել զգոնությունն ու հայրենի հողն անառիկ պահելու գիտակցումով է քայլել առաջ, դժվարությունները ժամանակավոր են, հայի ոգին կոտրելն՝ անհնար, ձեռքբերումներն ու հաղթանակները առջևում են։
Եթե կա նվիրում, կա հավատ պետականության, ինքնիշխանության, անկախության ու անվտանգության պահպանման աներկբա լինելու նկատմամբ՝ մեր պայքարը չի կարող ձախողվել:
Հայաստանի կառավարությունն այսօր Զինված ուժերում մի շարք բարեփոխումներ է իրականացնում՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, բանակը՝ մարտունակ և հեղինակավոր դարձնելու:
Վստահ եմ, որ մեր պետության անվտանգության արդիականացմանն է ուղղվելու բոլոր ջանքերը և այդ նպատակով կարվի անհրաժեշտ ամեն ինչ։
Իմ խոնարհումը հող հայրենին պաշտպանելու սրբազան գաղափարի համար ամենաթանկը չխնայած բոլոր հերոս հայորդիների հիշատակի, նրանց ծնողների ու հարազատների առջև։
Հավերժ փառք։
Երախտագիտություն եմ ուզում հայտնել բոլոր այն ընտանիքներին, որտեղ հայրական խրատի ու մայրական օրհնանքի հետ սերմանվում է, որ հանուն հայենի հողի, հանուն պետության հանդեպ ունեցած պարտքի, չի կարելի խնայել ոչինչ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, բոլոր զինծառայողներին, այսօր մարտական ծառայությունն իրականացնող հայ զինվորին, ղարաբաղյան պատերազմների մասնակիցներին ու վետերաններին, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետության հզորացման ու առաջընթացի:
Տոնդ շնորհավոր Հայաստանի բանակ։