Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի որոշմամբ շնորհակալագրերով են պարգևատրվել մարզի համայնքապետարանների մի շարք աշխատակիցներ

29.01.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ՝
պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչությանն աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում 2023 թվականին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, այսօր շնորհակալագրերով են պարգևատրվել մարզի համայնքապետարանների մի շարք աշխատակիցներ։
Շնորհակալագրերն աշխատակիցներին են հանձնել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը, մարզպետի օգնական Անժելա Մաթոսյանը։
Մարզպետի տեղակալները Արթիկի, Ախուրյանի, Անիի, Աշոցքի, Ամասիայի համայնքների ղեկավարների հետ հանդիպել են աշխատակիցներին` փոխանցելով Մուշեղ Մուրադյանի գնահատանքի ու երախտիքի խոսքերը և նշել, որ համատեղ ջանքերով պետք է այսուհետ էլ արվի հնարավորը` ազգաբնակչության հոգսերի թեթևացման, աշխատանքային պարտականությունները առանց թերացումների կատարելու համար։ Առաջիկայում շնորհակալագրեր կստանան նաև մյուս համայնքապետարանների որոշ աշխատակիցներ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55