Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը քննարկում է ունեցել Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում

31.01.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց։ Հիվանդանոցի տնօրեն հայր Մարիո Կուկարոլլոյի հետ քննարկվել է Հանրապետական շտապ բժշկական օգնության Աշոցքի նոր ներդրվող և «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի շտապ օգնության ծառայությունների աշխատանքների համատեղ կազմակերպմանն առնչվող հարցեր։
Հայր Մարիո Կուկարոլլոյի հետ զրույցում Մուշեղ Մուրադյանը կարևորել է հիվանդանոցի գործունեությունն ու ընդգծել, որ ցանկացած առիթի նշում է՝ հիվանդանոցի գործունեության անհրաժեշտության մասին, իսկ շտապ օգնության ծառայությունների հնարավոր համատեղման ծրագրի ներդրումը համարել կարևոր նախաձեռնություն։
Հայր Մարիոն շնորհակալություն է հայտնել մարզպետին գնահատանքի ու փոխադարձ վստահության մթնոլորտում ստեղծված համագործակցության համար։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում առողջապահության նախարարության, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և հիվանդանոցի տնօրինության նոր հանդիպում կազմակերպելու առնչությամբ՝ համագործակցության հնարավոր տարբերակներ քննարկելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:51:10