Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Աշոցքում անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն

31.01.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Աշոցքում այսօր անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալների, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների, վարչական ղեկավարների, ավագանու անդամների մասնակցությամբ։
2024-ի արտագնա առաջին խորհրդակցությունը Շիրակի մարզպետը սկսել է 2023 թվականին արված աշխատանքների գնահատականով՝ նշելով, որ գոհունակության արժանի է համայնքի նախաձեռնողականությունը, իսկ 2024-ից առանձնահատուկ սպասելիքներ ունի․ «2023-ը ձեռքբերումների ու աշխատանքի տարի էր, բայց չպետք է նշաձողը թողնենք նույն տեղում, անելիքներ ունենք և վստահ եմ՝ համատեղ ջանքերով այս տարի ևս կանենք հնարավորը մարզի ու համայնքի առջև ծառացած հիմնահարցերը օր առաջ լուծելու համար»։
Աշոցք համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին համատեղ աշխատանքի, համայնքի հոգսերի լուծման ջանքերի համար և անդրադարձել իրականացված աշխատանքներին ու առաջիկա անելիքներին։
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է սեփական եկամուտների հավաքագրման 2023-ի կատարողականին, 2024-ին պլանավորված աշխատանքներին։
2023-ին 2022 թվականի համեմատ Աշոցքում սեփական եկամուտները հավաքագրվել է 51 մլն դրամով ավել։
«Սեփական եկամուտների հավաքագրման առումով 2023-ին իրապես բավական լուրջ տեղաշարժ է արձանագրվել մարզում, բայց սա մեզ հանգիստ նստելու առիթ չպետք է տա, պետք է շարունակենք առավել մեծ ջանասիրությամբ աշխատել, քանզի այդ գումարները մեր համայնքների ու բնակավայրերի հոգսերի թեթևացմանն են ուղղվելու»,- նշել է Շիրակի մարզպետը։
Քննարկվել է նաև համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, 2024-ին ներկայացված ծրագրերի նպատակայնությունն ու իրատեսականությունը։
2024-ի համար Աշոցքը ներկայացրել է ընդհանուր 516 մլն 144 հազար դրամի 7 ծրագիր, գումարի 63 տոկոսը ՀՀ կառավարությունն է տրամադրելու։
Անդրադարձ է կատարվել նաև քաղաքաշինական մի շարք ծրագրերին, որոնք իրականացվում են համայնքում, մասնավորապես Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշոցքից մինչև Բավրա ընկած 11.5 կմ հատվածի հիմնանորոգմանը, որի համար պետական բյուջեից նախատեսվել է 2 մլրդ 325 մլն դրամ։
Քննարկվել են հողաշինությանը, ձմեռային ժամանակահատվածում ճանապարհների սպասարկմանը, կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպմանը, 2024 թվականի ձմեռային զորակոչի համայնքի արձանագրած արդյունքներին առնչվող հարցեր, ինչպես նաև գյուղատնտեսական, կրթական, առողջապահական մի շարք ծրագրերի ընթացքն ու անելիքները։
Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչությանն աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում 2023 թվականին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, շնորհակալագրեր է հանձնել Աշոցքի համայնքապետարանի մի շարք աշխատակիցների և վարչական ղեկավարների։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:22:47