Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերի համակրգողների հետ

01.02.2024

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի օգնական Անժելա Մաթոսյանը և Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանն այսօր հանդիպում են ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերի համակարգողներ Արեգ Բադալյանի և Ռիմա Կաբրիլյանցի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Միգրացիայի ներուժի խթանում սոցիալ-տնտեսական զարգացման համար Հայաստանում և Վրաստանում» ծրագիրին առնչվող հարցեր, ծրագրի ընթացքն ու հետագա գործողությունները։
Աննա Մարտիկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է հյուրերին և կարևորել ծրագրի իրականացումը Շիրակի մարզում։
Ծրագիրը մեկնարկել է 2023-ի հունվարին, ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին։
Պատասխանատուների հավաստմամբ, Շիրակի մարզում միգրանտների աշխատաշուկայի ուսումնասիրությունն ավարտվել է և վերջնական հաշվետվությունը շուտով կներկայացվի շահառուներին, ինչպես նաև Շիրակի մարզային և տեղական իշխանություններին։
Առաջիկա ամիսներին բիզնես դրամաշնորհների ֆինանսավորման հետ կապված առնվազն 15 միգրանտներ կստանան դրամաշնորհները, ինչն էլ հնարավություն կտա ներդնել իրենց ներուժը Հայաստանում և Շիրակի մարզում։
Ընտրված բիզնես ոլորտներն են գյուղատնտեսությունը, սպասարկումը, արտադրությունը և այլն։ Ծրագրի մյուս բաղադրիչն արտերկրից հետ վերադարձած ՀՀ քաղաքացիների ինտեգրման ու վերաինտեգրման աջակցության ծրագրերի ու քաղաքականության ուսումնասիրությունն է լինելու։ Արդյունքում կվերհանվեն տրամադրված օգնության դրական կողմերն ու բարելավման ուղղությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36