Նորություններ
453 մլն 390 հազար դրամը ՀՀ կառավարությունն որոշմամբ հատկացրել է Շիրակի մարզպետի աշխատակազմին
01.02.2024
453 մլն 390 հազար դրամը ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ հատկացրել է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ համայնքներում իրականացված 4 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։
Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում ծրագրի համաֆինանսավորմանն ուղղվել է 72 մլն 231 հազար դրամ։
Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում ծրագրին՝ 232 մլն 510 հազար դրամ։
Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման ծրագրի՝ ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմել է 60 մլն 960 հազար դրամ։
Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/ ծրագրի համաֆինանսավորմանն էլ նախատեսվել է 87 մլն 688 հազար դրամ։