Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրավիրում ենք ձմեռային ժամանցի բոլոր սիրահարներին

01.02.2024

Շիրակյան ձմեռն իսկական ձմռան շնչով ու ձմեռային գեղեցկությամբ՝ «Շիրակի ձմեռ»-«Աշոցքի ձմեռ»
Ձմեռային տոնախմբություն ու տոնական տրամադրություն, աշոցքյան ձյունառատ ձմեռը տոն դարձնենք միասին՝ շիրակցիներով ու ոչ միայն։
Հրավիրում ենք ձմեռային ժամանցի բոլոր սիրահարներին։
 Փետրվարի 3-ին «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Ախուրյանի կիրճ» տեղամասի Աշոցք-Կրասար ճանապարհահատվածի հարևանությամբ գտնվող սոճիների անտառի հարակից տարածքում:
 Միջոցառման սկիզբը՝ 11:30
#ԱշոցքիՁմեռ2024 մարզամշակութային միջոցառման մարզական մասը բաղկացած է լինելու մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից:
• Դահուկավազք
• Բազկամարտ 
• Կշռաքար 
• Ձնամարտ 
• Լավագույն նշանառու 
• Պարանի ձգում 
Սիրողական խաղեր՝
• Ձնեմարդ պատրաստել 
• Խաղ սահնակներով, մատրասներով 
Ցուցադրական ելույթներ՝
• Կարատեի ցուցադրական ելույթ
• Ազգային կոխ 
#ԱՐԻ_ԱՇՈՑՔ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:51:10