Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Ամասիայի տարածքային կենտրոն

05.02.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Միասնական սոցիալական ծառայության Ամասիայի տարածքային կենտրոն:
Կենտրոնի ղեկավար Արմեն Սարուխանյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել և ծանոթացել է կենտրոնոմ մատուցվող ծառայություններին, զրուցել աշխատակիցների և շահառուների հետ։ Տարածքային կենտրոնը, որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրում համայնքի բնակիչներին, որտեղ մեկ պատուհանի միջոցով տրամադրվում են սոցիալական 4 ծառայություններ։
Մուշեղ Մուրադյանը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչության հետ տարվող աշխատանքներից, կարևորել դրանց ժամանակին իրականացումը․ «Մեզ համար ամենակարևորը մեր հայրենակիցներին աջակցելն ու նրանց կարիքները հոգալն է, դրա համար պետք է բոլորիս աշխատանքը համագործակցված լինի, հարկավոր է ամեն մանրուք հաշվի առնել, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է լինենք առավել պատասխանատու և պատրաստկամ, որպեսզի ցանկացած խնդիր լուծվի ժամանակին»։
Շիրակի մարզպետն այցելել է նաև Ամասիայի միջնակարգ դպրոց։ Դպրոցն ունի 231 աշակերտ։ Մուշեղ Մուրադյանը շրջել է դպրոցում, ծանոթացել վիճակին՝ շենքային պայմանները համարելով ոչ բավարար․ «Գիտելիքն է մեր երկրի ապագան, հեռավոր համայնքներում էլ մեր գերխնդիրը կրթություն լիարժեք պայմանների ապահովումն է, այդ նպատակով ՀՀ կառավարությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, իսկ 300 դպրոց 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրով այս տարի կմեկնարկեն Ամասիայի դպրոցի նոր շենքի կառուցման աշխպատանքները» ,- նշել է Մուշեղ Մուրադյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20