Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացած հերթական խորհրդակցությանը

09.02.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ մարզպետների մասնակցությամբ կայացած հերթական խորհրդակցությանը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը և «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը։Օրակարգային առաջին հարցով քննարկվել են կապիտալ ծրագրերի որակի հետ հապված հարցեր։
Նախարարը մարզպետներին հանձնարարել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ իրականացնել կապիտալ ծրագրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների շինարարության վերահսկողություն՝ բացառելով որակի հետ կապված խնդիրներ։
Հաջորդիվ մարզպետների հետ քննարկվել է միասնական երթուղային ցանցի ամբողջական ներդրման հետ կապված հարցեր։
Նախարար Սանոսյանը հանձնարարել է առանձին-առանձին, բոլոր մարզերում մանրամասն ուսումնասիրել ներհամայնքային, ներմարզային և միջմարզային երթուղիների առանձնահատկությունները՝ դիտարկելով գոտիավորված փնջերով երթուղային ցանցեր ձևավորելու նպատակահարմարության հարցը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46