Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
13.02.2024
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում 55 կգ կարգայինների մրցապայքարում հայ մարզուհին (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան) երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։