Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն հանդիպում է ունեցել վերջերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ

13.02.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպում է ունեցել վերջերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: Մարզպետը հետաքրքրվել է հայրենադարձվածների առողջական վիճակով, լսել մտահոգություններն ու վստահեցրել, որ կարվի ամեն ինչ բարձրացված հարցերի լուծման համար։
Գերիների հարազատները երախտագիտություն են հայտնել ՀՀ կառավարությանը գործադրած ջանքերի և իրենց զավակներին տուն վերադարձնելու համար, երախտիքի ու գնահատանքի խոսքեր են հղել նաև Շիրակի մարզպետին՝ հոգատար վերաբերմունքի, իրենց լսելու, նեցուկ լինելու, առողջապահական ու սոցիալական աջակցության համար։
Մուշեղ Մուրադյանը նշել է, որ իրենց կողքին կանգնելը համարել է պարտականություն և այսուհետ էլ ցանկացած հարցով՝ հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցելու և բարձր է գնահատել ծնողների համբերատարությունն ու ըմբռնողականությունը։
Ի նշան երախտիքի՝ հանդիպման ավարտին գերիների հարազատները հուշանվեր են փոխանցել Շիրակի մարզպետի աշխատակազմին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36