Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հերթական անգամ այցելել են Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք ընտանիքների

14.02.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հերթական անգամ այցելել են Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք ընտանիքների:
Պատասխանատուները սկզբում եղել են Գյումրու Շիրակացի 21ա /նախկին ինֆեկցիոն հիվանդանոց/ հասցեում, այնուհետև տեսակցել են Լանջիկ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում բնակություն հաստատած ընտանիքներին, նրանք լսել են վերջիններիս մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ժամանակ բարձրացվել են առողջապահական, աջակցության տրամադրման հետ կապված հարցեր։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ արվում է հնարավորը նրանց հոգսերի թեթևացման համար, ՀՀ կառավարության կողմից մշակվում են նոր ծրագրեր, որոնց իրականացմամբ կլուծվեն նրանց առջև ծառացած խնդիրները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20