Նորություններ
Կառավարության որոշմամբ 21 մլն 468 հազար դրամ է տրամադրվել մարզի 2 ճանապարհահատվածների հիմնանորոգման մնացորդային գումարների համար
15.02.2024
ՀՀ կառավարության որոշմամբ 21 մլն 468 հազար դրամ տրամադրվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ143+300 հատվածի (Թորոսգյուղի ոլորաններ) հիմնանորոգված ճանապարհի ավարտված աշխատանքների մնացորդային գումարը հատկացնելու նպատակով:
14 մլն 481 հազար դրամ էլ նախատեսվել է Տ-7-42, /Մ-7/ (Գյումրի) – Հացիկ – Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ 4+000 հիմնանորոգված հատվածի մնացորդային գումարը հատկացնելու նպատակով։
35 մլն 962 հազար դրամից զատ, 344 հազար դրամ գումար է կառավարությունը նախատեսել նաև Տ-7-8, /Տ-7-37/ - Գտաշեն–Կամխուտ – /Տ-7-37/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ2+300-ում գտնվող 5*3մ բացվածքով հավաքովի միասնականացված երկաթբետոնյա խողովակի հիմնանորոգման աշխատանքների համար