Նորություններ
Գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
17.02.2024
Գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
81 կգ քաշային հայ ծանրորդը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել երկամարտի 336 կգ (154+182) արդյունքով:
Պոկում վարժության արդյունքներով էլ Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:
Նշենք՝ Հարությունյանի պարգևատրումն իրականացրել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: