Նորություններ
Գյումրեցի ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել
19.02.2024
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 102 կգ քաշային գյումրեցի Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկին գյումրեցի Գարիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 394 կգ արդյունքով (182 + 212):
Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը՝ դարձել է փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը 180 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Գասպարյանը նվաճել է փոքր արծաթե մեդալը, իսկ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը: