Նորություններ
Աշխատանքային խումբը շարունակում է մարզի տարբեր բնակավայրեր այցելությունները
19.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է մարզի տարբեր բնակավայրեր այցելությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների խնդիրներին տեղում ծանոթանալու, հանրակրթությունից դուրս մնացած կամ հանրակրթությունից խուսափող երեխաներ ունեցող ընտանիքների հետ հանդիպելու, պատճառները բացահայտելու, դրանք վերացնելու, երեխաներին հանրակրթություն վերադարձնելու նպատակով։
Այս նպատակով աշխատանքային խմբի անդամներն այցելել են Անի և Ախուրյան համայնքների մի շարք բնակավայրեր, հանդիպել տարբեր ընտանիքների հետ, խոսել ու լսել նրանց մտահոգությունները, քննարկել իրավիճակը, բացատրական աշխատանքներ տարել, որպեսզի որևէ դեպքում երեխաները հանրակրթությունից դուրս չմնան, վստահ լինեն, որ ցանկացած հիմնահարց լուծում կստանա և մարզպետի աշխատակազմը կանի հնարավորը նրանց հոգսերի թեթևացման համար։