Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիրք նվիրելու օրը՝ մարզային գրադարանում

19.02.2024

 Գիրք նվիրելու օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Շիրակի մարզային գրադարան, աշխատակիցներին շնորհավորել հանճարեղ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակի և գիրք նվիրելու օրվա առթիվ։
Գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է գրադարանում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, համալրման ու նորարարական գործընթացներին։
«Գիրք կարդալը ցանկացած տարիքում մտածողություն է ձևավորւմ, փոխում է մոտեցումներ ու մարդուն դարձնում առավել ճկուն։ Սերը դեպի գիրքը հարկավոր է սերմանել փոքր տարիքից: Ուրախալի է, որ Շիրակի մարզային գրադարանը միշտ առաջամարտիկ է ոլորտում, բանիմաց ու անձնվեր աշխատանքի արդյունքում արվում է հնարավորը՝ ընթերցանության, գրքի, գիտելիքի հանդեպ սերն ու հոգատարությունն ավելացնելու, գիտակ հասարակություն ձևավորելու գործում։ Մնում է անել հնարավորը՝ ժամանակի պահանջներին համահունչ առաջ շարժվելու, նորարարական գործընթացներին մասնակից դառնալու համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ Շիրակի մարզային գրադարանն ունի 11 բաժին, շուրջ 10 հազար ընթերցող, նրանցից 7 հազարը ակտիվ ընթերցողներն են, գրադարանային հավաքածուն 220 հազարից ավելի է։
Օրվա խորհրդով պայմանավորված՝ Մուշեղ Մուրադյանն ու Գևորգ Ամիրյանը միմյանց գիրք են նվիրել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-12 17:57:30